Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կլինի ժամերի կամ օրերի հարց

Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կլինի ժամերի կամ օրերի հարց
30.05.2025 | 17:07

1) Կուսակրոնության ուխտը պետական օրենք չէ, այլ Հայ Եկեղեցու կանոնական պահանջ։ ՈՒստի Կայենի հոգեզավակը իրավասու չէ այդ հարցի մասին անգամ ծպտուն հանելու՝ ո՛չ որպես պետության ներկայացուցիչ (որովհետև դա պետության գործը չէ), ո՛չ էլ որպես մասնավոր անձ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցու անդամ չէ։ Դա մե՛ր՝ Հայ Առաքելականների խնդիրն է։

2) Պետությունն իրավունք չունի միջամտելու քաղաքացիների մասնավոր կյանքին, այդ թվում՝ տեղեկություններ հավաքելու, առավել ևս հրապարակելու։

3) Անկախ կուսակրոնության մասին Կայենի հոգեզավակի պնդման ճշմարիտ կամ սխալ լինելուց՝ դա ինքնին մեծագույն վիրավորանք էր աշխարհի բոլոր Հայ Առաքելականների նկատմամբ։ Մեր եկեղեցու պետերի պատիվը մե՛ր պատիվն է՝ Նոյի ու իր զավակների օրինակով (Ծննդ. 9:20-25)։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կամ առնվազն «որոշելը» (Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս հայտարարելը) կլինի ժամերի կամ օրերի հարց։

Հուսով եմ՝ այդ վճռին իրենց համաձայնությունը կտան Մայր Աթոռի բոլոր 56 Սրբազանները, այդ թվում Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո աթոռը։

Աստվա՛ծ ձեզ օգնական:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ